կարևոր
2716 դիտում, 18 ժամ առաջ - 2025-06-13 09:20
Քաղաքական

Վեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ»

Վեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

Վեհափառին գահընկեց անելու շուրջ իշխանությունում, պարզվում է, քննարկումներ են եղել: Տարբերակներից մեկը կաթողիկոսարանը շրջապատելն է եղել, սակայն հանրային տրամադրությունները ստիպել են, որ իշխանությունը «զադնի դնի»․ հասկացել են, որ տանուլ կտան, քանի որ եկեղեցուն պաշտպանողները տասնյակ անգամներով կգերազանցեն արշավողներին։ Որոշ հարցումներից եւ զոնդաժից հետո որոշել են Փաշինյանի ասած ՔԱՄ-ը` համակարգող խումբը ձեւավորել, որը կզբաղվի եկեղեցու հարցերով։ Խմբի առաջին 10 անդամներին ընտրելու է Նիկոլ Փաշինյանը: Հետո այդ 10-ն իրենց հերթին պետք է խմբեր ձեւավորեն եւ լոկալ ակցիաներ անեն եկեղեցու դեմ։ Եվ շարունակելու են մարդկանց նյարդայնացնող ստատուսային պատերազմը` հույս ունենալով, որ հանրությանն այնքան «կգժվացնեն», որ կհաջողվի կաթողիկոսին «մերժել», նրա նյարդերը` Սերժ Սարգսյանի օրինակով, տեղի կտան, եւ նա դիմում կգրի` կգնա: