|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են քննարկել Ռուսաստանի դեմ հակամարտությունում Ուկրաինային աջակցության, ինչպես նաև առաջիկա տարիներին Կիևին ռազմական մատակարարումների ապահովման հարցերը։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Այսօր գագաթնաժողովի ընթացքում մեծ անդրադարձ կլինի Ուկրաինային։ Մենք կքննարկենք այն, որ առաջիկա տարիներին Ուկրաինան կշարունակի հենվել ՆԱՏՕ-ի երկրների աջակցության վրա՝ նրանց թույլ տալու շարունակել պայքարը, բայց նաև այնպես անել, որ կարողանանք Ուկրաինան տանել կայուն և տևական խաղաղության», - ասել է Ռյուտեն։
Նա հավելել է, որ զենքի մատակարարումները պետք է Կիևին օգնեն խաղաղության: