կարևոր
670 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-16 21:09
Աշխարհ

Իրանը հարվածել է Օմանում ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող օբյեկտին

Իրանը հարվածել է Օմանում ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող օբյեկտին

Իրանական լրատվամիջոցները հրապարակել են արբանյակային լուսանկարներ, որոնցում, ըստ հրապարակումների, վնաս է երևում Օմանի Դուքմ քաղաքում գտնվող Crowne Plaza հյուրանոցի տանիքին։

Ինչպես գրում է IRIB-ը, իրանական կողմը պնդում է, որ շենքն օգտագործվել է ամերիկյան զինվորականների տեղակայման կամ սպասարկման նպատակով և վնասվել է հուլիսի 12-ին իրականացված իրանական հրթիռային ու անօդաչու հարվածների հետևանքով։

Միաժամանակ հյուրանոցի՝ բացառապես ամերիկյան զորքերի բնակության վայր լինելու մասին տեղեկությունը պաշտոնապես կամ անկախ աղբյուրներով դեռ չի հաստատվել։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Դուքմի նավահանգստում ԱՄՆ ռազմածովային ուժերին սպասարկող նյութատեխնիկական ենթակառուցվածքներին։

Ավելի վաղ  Mehr-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Բանդար Աբասի և Քեշմ կղզու հարակից շրջաններին։