կարևոր
1492 դիտում, 23 ժամ առաջ - 2025-06-12 16:03
Հասարակություն Քաղաքական

Սպասում են «на старт, внимание, марш» լինի՞․ էդ 28-ը, որ այլ թղթի տակ են ստորագրել, դրա համար չեղա՞վ․ Արթուր Խաչատրյան

Նախ՝ ցանկանում եմ հասկանալ, թե «իմպիչմենտի» գործընթացի նախաձեռնողներն ովքեր էին, եթե նախաձեռնողները «Արթուն են, բայց դեռ չեն վեր կացել, մի քիչ էլ քնեն ու վեր կենան» նախաձեռնությունն է, ապա թող իրենք խոսեն, եթե ՀՀԿ-ն՝ անհասկանալի է, թե ինչու ի սկզբանե իրենք չէին հանդես գալիս։ Հարցեր են առաջանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իմպիչմենտի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարած ստորագրությունների շուրջ քննարկումներին։

«Իմպիչմենտի մասին մեր կարծիքը հայտնել էինք դեռ 1,5 ամիս առաջ, չենք շեղվում մեր հայտարարած նպատակից։ Դա վերահաստատել է նաև խմբակցության ղեկավարը, պատգամավորներն են նշել, դա իրականություն է։ Ինձ մոտ տպավորություն է, որ նախաձեռնողները կամ նախաձեռնողներին աջակցողները այլ նպատակ ունեն, որովհետև եթե իրենք իրոք շահագրգռված լինեին, որ այդ հարցը մտնի օրակարգ, առնվազն արդեն աշխատանքներ տարած կլինեին նրանց հետ, որոնց քվեների բացակայությամբ հնարավոր չէ այդ հարցը կարգավորել։ Թվում է, թե 8 հոգի ստորագրել են, 28 հոգին է պակաս, հենց ստորագրեն, 72 ժամ հետո կունենանք նոր վարչապետ»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ տպագրել են թուղթ, 28 ստորագրություն պատրաստ է, 36 ստորագրություն կապահովվի։ 
Խաչատրյանը նկատեց, որ  անհրաժեշտ է փողոցային պայքարը, առանց փողոցային պայքարի՝ հնարավոր չէ ապահովել բեկել 20 հոգու և ապահովել 54 ձայն՝ անվստահություն հայտնելու և նոր վարչապետ ընտրելու։

«Տպավորություն են փորձում ստեղծել, որ ութ հոգի ստորագրել են, էն 18 հոգին էլ «на старт, внимание, марш» սպասում են, 28 հոգին այլ թղթի տակ է ստորագրել, դրա համար չի լինում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։