կարևոր
2293 դիտում, 1 օր առաջ - 2025-05-29 14:04
Աշխարհ

ՌԴ-ն պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային տրամադրել հակամարտության կարգավորման վերաբերյալ իր հուշագիրը. Լավրով

ՌԴ-ն պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային տրամադրել հակամարտության կարգավորման վերաբերյալ իր հուշագիրը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման պայմաններով իր հուշագիրն ուկրաինացի բանակցորդներին տրամադրել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ուղիղ բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ Ստամբուլում Մոսկվան և Կիևը պայմանավորվել են պատրաստել կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը ներկայացնող փաստաթղթեր՝ կայուն կարգավորման հասնելու համար։

«Մեր պատվիրակությունը՝ Վ. Ռ. Մեդինսկիի գլխավորությամբ, պատրաստ է այդ հուշագիրը տրամադրել Ուկրաինայի պատվիրակությանը և անհրաժեշտ բացատրություններ տալ առաջիկա երկուշաբթի օրը՝ հունիսի 2-ին, Ստամբուլում վերսկսվող ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում», - ասվում է Լավրովի հայտարարության մեջ, որը տարածել է ՌԴ արտգործնախարարությունը։

Լավրովի խոսքով՝ հուշագրում շարադրված է Ռուսաստանի դիրքորոշումը ճգնաժամի նախա​​պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ բանակցությունների առաջին փուլը կայացել է մայիսի 16-ին, Ստամբուլում, որտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ գերիների փոխանակում է իրականացվել «1000-ը՝ 1000-ի դիմաց» ձևաչափով։