կարևոր
964 դիտում, 1 օր առաջ - 2025-05-29 21:25
Քաղաքական

Բայրամովը կրկին ՀՀ Սահմանադրությունում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից» է խոսել

Բայրամովը կրկին ՀՀ Սահմանադրությունում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից» է խոսել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Կատարի արտաքին գործերի պետական ​​նախարար Մոհամմադ բին Աբդուլազիզ բին Սալեհ ալ-Խուլեյֆիի հետ հանդիպմանը «անցյալի հակամարտության», «ազատագրված» տարածքներում իրականացվող լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքների, ականային սպառնալիքի դեմ պայքարի ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի մասին», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Խոսելով այն խոչընդոտների ու մարտահրավերի մասին, որոնց բախվում է տարածաշրջանում խաղաղության կառուցման գործընթացը, նախարար Ջեյհուն Բայրամովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Սահմանադրությունը և մի շարք օրենսդրական ակտեր դեռևս պարունակում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ թեպետ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքսը, սակայն Բաքուն տարբեր պայմաններ է առաջ քաշում դրանք չստորագրելու՝ պահանջելով ՀՀ Սահամադրության փոփոխություն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ Ադրբեջանին առաջարկել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ դիմումն ու խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ։ Օրերս էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն,արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե,իբր Բաքվի պահանջներն օրինական են։