|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանը փորձում է Աչքերին թոզ փչել՝ փորձելով որքան հնարավոր է շուտ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ «Լենտո ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նրա կարծիքով, նման հայտարարությունները միջազգային հանրությանը «աչքերի թոզ փչել է» նշանակում և նրանց իրական մտադրությունները թաքցնելու փորձ է։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչն հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է առանց Հայաստանի տարածքային պահանջներից հրաժարվելու։ «Այսպիսով, գնդակն այսօր հայկական կողմում է, և մենք հուսով ենք, որ Հայաստանը բաց չի թողնի պատմական հնարավորությունը մեկընդմիշտ շրջելու մեր հարաբերությունների ողբերգական էջը»,-հավելել է Ամիրբեկովը։