կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-01 10:02
Հասարակություն

Գիտելիքներով հարուստ սերունդ պատրաստելով` հզորացնում ենք պետության հիմքերը. ԿԳ նախարարի ուղերձը

Գիտելիքներով հարուստ սերունդ պատրաստելով` հզորացնում ենք պետության հիմքերը. ԿԳ նախարարի ուղերձը

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ: Դրա իրականացման  հաջողությունը կախված է բոլորիս հետևողական աշխատանքից և ենթադրում է մեծ նվիրում ու պատասխանատվություն:

Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային ինչպես կրթության և գիտելիքի վերաարժևորման, այնպես էլ ուսուցչի հեղինակության, դերի ու հասարակական գնահատման առումով:

Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: Ցանկանում եմ, որ նրանք  դպրոց մտնեն  խանդավառությամբ և այն իրենց մեջ կրեն ողջ կյանքի ընթացքում:

Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ցանկանում, որ  ուսումնական տարին նրանք սկսեն  աշխատանքային նոր լիցքով ու եռանդով: Մշտապես պետք է հիշել, որ գիտելիքներով հարուստ երիտասարդ սերունդ պատրաստելով` մենք հզորացնում ենք պետության հիմքերը, ամրապնդում մեր երկրի տեղն ու դերը ժամանակակից  զարգացած երկրների շարքում:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա  կապակցությամբ` մաղթում եմ հաջողություն, նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ:

Լավագույն ցանկութուններով`   ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ