Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղարությունը 150 հազար դոլար կհատկացնի Վաշինգտոնի եւ Երեւանի գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար: Այս մասին նշված է դրամաշնորհի նկարագրության մեջ, որին ծանոթացել է RT-ն:
Փաստաթղթում հստակեցվում է, որ միջոցները նախատեսված են ծրագրերի իրականացման համար, որոնք նպաստում են երկու երկրների «փոխգործակցության զարգացմանը»:
«Բոլոր նախագծերը պետք է ունենան ամերիկյան մշակութային ասպեկտ կամ կապ որոշակի ոլորտում մասնագիտացած ամերիկյան փորձագետների, կազմակերպությունների եւ հաստատությունների հետ, ինչը կնպաստի ԱՄՆ քաղաքականության եւ տեսակետների ավելի խոր ըմբռնմանը»,- նշված է տեքստում:
Պետքարտուղարությունում կարծում են, որ դրամաշնորհների պոտենցիալ ստացողներին կարելի է ներգրավել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ընդհանուր արժեքների առաջմղման, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման աշխատանքում։ Խոսքը վերաբերում է նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի բնակիչների հետ հայերի բարեկամական հարաբերությունների վերականգնմանը:
Դրանից բացի, ապագա կապալառուների գործունեությունը կարող է ուղղվել հայկական լրատվամիջոցների ներուժի, երկրում «ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության եւ օրենքի գերակայության» զարգացմանը:
Նախաձեռնության իրականացման համար, որը համակարգելու է Երեւանում ԱՄՆ դեսպանությունը, նախատեսվում է հատկացնել 150 հազար դոլար:
2020 թվականի փետրվարին հաղորդվել էր Հայաստանում «ժողովրդավարության մշակույթի» զարգացման համար ավելի քան 640 հազար դոլար հատկացնելու մասին՝ ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքային հարաբերությունների բյուրոյի ծրագրերի համար: Օգոստոսին նաեւ հայտնի էր դարձել երկրում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ամրապնդման նպատակով 2 մլն եվրո հատկացնելու՝ Եվրահանձնաժողովի մտադրության մասին: Նախագծի թիրախներից մեկն էր հանրապետությունում «ժողովրդավարության հետագա զարգացումը»: