կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 17:33
Աշխարհ

Հռոմի պապն աղոթել է Եվրոպայի համար և կոչ արել չնմանվել չղջիկների

Հռոմի պապն աղոթել է Եվրոպայի համար և կոչ արել չնմանվել չղջիկների

Այսօր` ապրիլի 22-ին, Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթել է եվրոպական միասնականության համար. ըստ yerkir.am-ի` հաղորդում է Vatican News-ը:

«Այս ժամանակներում, երբ միասնականություն է անհրաժեշտ մեր, ազգերի միջև, մենք այսօր աղոթում ենք Եվրոպայի համար, որպեսզի Եվրոպան այդ միասնականությունն ունենա, այդ եղբայրական միասնականությունը, որի մասին երազում էին Եվրամիության հայր-հիմնադիրները»,- ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, ապա հավելել, որ, ցավոք, բազմաթիվ մարդիկ չեն կարող ապրել լույսի ներքո, այլ չղջիկների նման նախընտրում են կյանքը մթության մեջ, ապրում կույրերի նման:

Քարոզի վերջում Ֆրանցիսկոս պապը կոչ է ուղղել հավատացյալներին` ամեն օր իրենց հարց տալ` ուզում եմ ապրել լույսի՞, թե՞ մթության մեջ, ո՞վ եմ ես` Աստծո զավակ, թե խեղճ չղջիկ եմ դարձել:

Ըստ մեկնաբանների` Հռոմի պապն այս կոչն արել է ապրիլի 23-ին կայանալիք` ԵՄ խորհրդի նիստի նախաշեմին: Նիստի ընթացքում քննարկվելու է կորոնավիրուսի համավարակից տուժած եվրոպական տնտեսությունների վերականգնման փաթեթը: