|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ անհրաժեշտ է, որ նոր մտածելակերպով քաղաքական առաջնորդներ հայտնվեն, որոնք ունակ կլինեն երկխոսել` հանուն աշխարհի բարօրության. հայտնում է РИА Новости-ն:
«Նոր մտածելակերպով առաջնորդներ են հարկավոր: Այն քաղաքական գործիչները, որոնք չեն կարողանում երկխոսել և համադրել դիրքորոշումները, աշխարհի առաջնորդներ չեն: Առաջնորդը, որը ջանքեր չի գործադրում այն բանի համար, որպեսզի ընդառաջ գնա «թշնամուն», նրա հետ մեկ սեղանի շուրջ նստի, չի կարողանա իր ժողովրդին խաղաղության բերել: Դա անելու համար հարկավոր է հնազանդություն, ոչ թե գոռոզություն»,- ասել է նա: