կարևոր
3454 դիտում, 13 ժամ առաջ - 2025-05-02 11:18
Աշխարհ

Թրամփը մայիսի 8-ը և նոյեմբերի 11-ը հայտարարել է երկու աշխարհամարտերում տարած հաղթանակի օրեր

Թրամփը մայիսի 8-ը և նոյեմբերի 11-ը հայտարարել է երկու աշխարհամարտերում տարած հաղթանակի օրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը հայտարարել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում տարած հաղթանակի օրեր։ Այս մասին նա գրառում է արել իր Truth Social հարթակում։

«Մեր դաշնակիցներից և բարեկամներից շատերը մայիսի 8-ը նշում են որպես Հաղթանակի օր, բայց մենք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթական արդյունքի հասնելու գործում, անկասկած, ավելին ենք արել, քան որևէ այլ երկիր։ Ես այսուհետ մայիսի 8-ն անվանում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմի Հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմի Հաղթանակի օր», - գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները «հաղթանակ է տարել երկու պատերազմներում, և ոչ ոք չի կարող ուժով, արիությամբ և ռազմական հմտությամբ մոտենալ մեզ»։

«Մենք նորից կսկսենք տոնել մեր հաղթանակները», - եզրափակել է Թրամփը։