կարևոր
928 դիտում, 5 ժամ առաջ - 2025-04-25 17:23
Հասարակություն

«Թող շատ չուրախանան»․ ՀՀ իշխանությունների պահանջով Աբրահամ Գասպարյանին արգելել են Իրանում բանախոսել

ՀՀ իշխանությունների պահանջով քաղաքագետ Աբրահամ Գասպարյանին արգելել են Իրանում բանախոսել․ Զվարթնոց օդանավակայանում քաղաքագետը հարցազրույց է տվել ու մանրամասներ ներկայացրել։
 

«Ես Թեհրան մեկշաբաթյա այցով էի գնացել։ Թեհրանում նախատեսված էր, որ Իրանի հայ համայնքի, մասնավորապես, Հայ Դատի հանձնախմբի հրավերով՝ ունենալու եմ մի շարք հանդիպումներ»։ Այս մասին Իրանից ժամանակելի օդանավակայանում տված հարցազրույցում ասել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը, ում թույլ չէին տվել Իրանում ելույթ ունենալ։ 
 

Նա պատմեց, որ նախապես ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ Իրանի առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների և խմբերի, և տնօրինությունների ղեկավարների հետ նախատեսված էին հանդիպումներ, ինչպես նաև նախատեսված էր 6 հարցազրույց իրանական առաջատար լրատվամիջոցներին։ 
 

«Առանցքայինը Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման, ոգեկոչման օրվա կապակցությամբ կազմակերպված ամենամյա բանախոսությամբ հանդես գալն էր։ Բայց ապրիլի 23-ի գիշերը մենք իմանում ենք, որ Հայաստանի իշխանություններին անմիջական պահանջ է եղել, որ իրանական կողմում ես որևէ հանրային խոսք, հանրային հանդիպում չպետք է ունենամ, ոչ էլ իրանական լրատվամիջոցներում, առավել ևս՝ հայ համայնքի հետ կապված»։  
 

Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները անհանգստացած են ցանկացած ազգային խոսքից։
 

«Իրենք անասնական հակաքարոզ են իրականացնում ազգը և պետությունը թիրախավորելով, դեռ մի քանի դեռնակտուց էլ կա, որ պետական շահից ու պետականությունից է խոսում, մինչդեռ իրենց կոշիկից բարձր չեն բարձրացել։ Հայաստանում արդեն վաղուց կա մտքի տեռոր, այս իշխանությունը ոչ միայն հունիսի 12 կարող է սարքել, ոչ միայն հայրենազրկում, Արցախի ու Հայաստանի տարածք ու մարդկանց կարող է հանձնել, այլ մտքի տռոր իրականացնել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։ Սա արդեն խոսում է այն մասին, որ բնական դաշնակից Իրանի սեղանին դրվել է շատ հստակ՝ պաշտոնական Երևանի կողմից, օղակները ես շատ լավ գիտեմ»,-ասաց Աբրահամ Գասպարյանը։