Փոխարժեքներ
12 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ըստ Թեհրանից Yerkir.am-ին հասած տեղեկությունների՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման ժամանակ հասունացած սկանդալի պատճառը եղել է՝ Իրանում ՀՀ դեսպանության աշխատակիցներից մեկի անվայել պահվածքը։
Բանն այն է, որ պաշտոնական Երևանի վարած հանձնվողական և ուրացման քաղաքականությանը վանկարկումներով ընդդիմացող ՀՀ քաղաքացի կնոջ հասցեին դեսպանության աշխատակիցը հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ինչին ի պատասխան կինը հակադարձել է ծաղիկը ձեռքից պոկելու քայլով։
Նշենք, որ դիվանագիտական արարողակարգով սահմանվում է, որ դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված անձնակազմի գործունեության խոչընդոտումը ենթակա է պատասխանատվության, եթե, իհարկե, տվյալ դիվանագետը, իր հանգամանքից և կարգավիճակից ելնելով, չի խախտել բարեվարքության և արարողակարգով չնախատեսված պահելաձևը։
Հիշեցնենք՝ այսօր Թեհրանի հայոց թեմի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ոգեկոչման միջոցառման ընթացքում, Ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ոգեկոչման միջոցառման մի քանի մասնակիցներ, որոնք միաժամանակ ՀՀ քաղաքացի են, «Ուրացումը հանցագործություն է» վանկարկումներով խանգարել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին՝ մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին՝ պոկելով նրանց ձեռքի ծաղիկները։