|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բաքվում կայացել է Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարության հերթական նիստը։
Հարցաքննվել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Զուգահեռ ցուցադրվել են արխիվային կադրեր։ Այնուհետև ցուցմունք են տվել «տուժած» ադրբեջանցիները։
Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։
Հիշեցնենք, որ այս կեղծ դատավարությունն ընթանում է ընդդեմ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի: