|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսական զորքերի «Հյուսիս» խմբավորումն ազատագրել է Կուրսկի մարզի Նովայա Սորոչինա և Պոկրովսկի բնակավայրերը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները շարունակել են հարձակողական գործողությունների իրականացումը, որոնց ընթացքում ազատագրել են Նովայա Սորոչինա և Պոկրովսկի բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, «Հյուսիս» խմբավորման մարտիկները Դարյինոյի, Լյուբիմովկայի, Նովի Պուտի և Պլեխովոյի հատվածներում պարտության են մատնել ուկրաինական տասը բրիգադների կազմավորումներին։ Նրանք նաև երկու հարձակում են հետ մղել Լյուբիմովկա և Պլեխովո բնակավայրերի ուղղությամբ, ինչի արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը շուրջ 20 մարդ են կորցրել (սպանված և վիրավոր)։