կարևոր
3631 դիտում, 1 օր առաջ - 2025-04-17 20:53
Քաղաքական

Մի գործողության պատմություն. Էդգար Էլբակյան

Մի գործողության պատմություն. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․ 

«45 տարի առաջ ճիշտ այս օրը 3 հայ մարտիկներ իմ կանգնած տեղում՝ Հռոմի Վիա Լովանիո-Վիալե Լիեգի խաչմերուկում, պաշարեցին Վատիկանում Թուրքիայի դեսպան Վեջդի Թուրելի մեքենան…

Պատմությունն ունի 3 լուր՝ 1-ը վատ, 1-ը լավ, 3-րդն էլ՝ խրատական։ Վատ լուրն այն է, որ թուրքը, չնայած ստացած 2 գնդակներին, ողջ մնաց։ Լավ լուրն այն է, որ մեր մարտիկներից և ոչ մեկը չբռնվեց՝ իտալական իրավապահների համար ցայսօր մնալով անհայտ …

Իսկ խրատական լուրն այն է, որ Թուրքիայի մշտնջենական դաշնակից ԱՄՆ-ն դեպքից ամիսներ առաջ գաղտնի ծառայությունների խողովակով տեղյակ էր պահել թուրքերին, որ Իրանից մի խումբ հայ երիտասարդներ եկել են Հռոմ, ուստի՝ պետք է զգույշ լինել։ Այս փաստը 2013 թ․-ի հունիսի 27-ին գաղտնազերծել է 2009-2014 թթ․-ին Վատիկանում Թուրքիայի դեսպան Քենան Գյուրսոյը։

Փա՜ռք Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներին՝ հայտնի ու անհայտ մնացած, և այն Կազմակերպությանը, որ հղացել էր այս գործողությունների գաղափարը։

Եթե մենք 1991 թ․-ից իրապես քաղաքական Հայաստան կառուցած լինեինք, ոչ թե Մերձավոր Արևելքի պայմաններում՝ Սլովակիա կամ Փոքր Շվեյցարիա, ապա տարեկան տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր հայ զբոսաշրջիկներից գոնե մի քանի հարյուրն այս վայրում նկար կունենային։

Ցավոք, «եվրոկալբասը» հաղթանակել է հայոց հողահավաքի գաղափարի նկատմամբ»։