կարևոր
2239 դիտում, 2 օր առաջ - 2025-04-16 17:58
Աշխարհ

Մոլդովայի իշխանություններն առաջարկում են խորհրդարանական ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 28-ին

Մոլդովայի իշխանություններն առաջարկում են խորհրդարանական ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 28-ին

Մոլդովայի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (PSA) առաջարկում է խորհրդարանական ընտրություններ անցկացնել սեպտեմբերի 28-ին, չորեքշաբթի հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն, գրում է РИА Новости-ն։

«Այսօր պատգամավորների հետ գրանցել ենք բանաձեւի նախագիծ, որով առաջարկվում է խորհրդարանական ընտրություններ անցկացնել սեպտեմբերի 28-ին»,- գրել է Գրոսուն ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ դրանք վճռորոշ ընտրություններ են լինելու երկրի պատմության մեջ։ Հարցն արդեն ընդգրկված է ապրիլի 17-ի խորհրդարանական ժողովի օրակարգում։

«Այս ընտրությունն իսկապես կարևոր է։ Կամ մենք վռնդելու ենք բոլորին, կոչնչացնենք այն ամենը, ինչին հասել ենք արդիականացման եվրոպական ճանապարհին, եւ արգելափակելու ենք Եվրամիություն մտնելու ցանկացած հնարավորություն, կամ առաջ ենք շարժվելու զարգացման եւ խաղաղության ճանապարհով։ Այս ընտրություններում Մեր նպատակն է երաշխավորել, որ մենք չենք շեղվի խաղաղության և զարգացման ուղուց, որ երկիրը չի վերադառնա Կրեմլի հրահանգների վերահսկողության տակ, որ մենք կպահպանենք մեր ինքնիշխանությունն ու ազատությունը», - ընդգծել է Գրոսուն։

Հիշեցնենք՝ Մոլդովայում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ անգամ։ Վերջինները տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 11-ին։