Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ազգային ժողովն այժմ քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Հարցը խորհրդարանում ներկայացրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Ես, ճանաչելով Ձեզ, գիտեմ, որ Դուք ուղղախոս եք, հիմա Ձեզ մի հարց եմ տալիս, կարո՞ղ եք ասել, օրինակ, սա ու՞մ խոսքերն են` արված մոտավորապես ամիսներ առաջ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող նիստի ժամանակ․ «Մենք աշխարհի ամենալավ իշխանությունն ունենք»»,- այս մասին Հովիկ Աղազարյանին հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրելյանը։
Ի պատասխան Աղազարյանն ասաց, որ դրանք իր խոսքերն են, չի էլ ժխտում․ «Բայց այն բանից հետո, որ դուք ինձ հեռացրիք կուսակցությունից, արդեն ամենալավը չեք, և շատ վատն եք»։