|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրապարակը» գրում է․ «Մարտի 29-ին արցախցիները մեծ հանրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում: Սոցիալական խնդիրներից զատ, կբարձրաձայնվեն նաեւ արցախցիների հիմնարար իրավունքների, հատկապես Արցախի վերադարձի, Բաքվում պահվող ռազմագերիների եւ այլ հարցեր։ Հատուկ խորհուրդ է ձեւավորվել, որի կազմում են Արցախի ՀԿ-ները, խորհրդարանական ուժերը, անհատներ։ Այս օրերին քննարկում են հանրահավաքի սցենարը, թե ովքեր պետք է ելույթներ ունենան եւ ինչ գործողությունների գնան։
Նշենք, որ արցախցիների շրջանում տեղեկություններ կան, որ, առաջիկա հանրահավաքին ընդառաջ, Փաշինյանը «բռնել-բռնոցիի» հերթական հանձնարարականն է իջեցնելու իրավապահներին եւ որոշ արցախցիների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումներով փորձելու է վախեցնել մյուսներին: Սակայն արցախցիները վճռական են տրամադրված եւ վստահ են, որ մեծ հանրահավաք են անցկացնելու»։