|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում առաջիկայում հերթական մեծ հանրահավաքն է սպասվում՝ մայիսյան եռատոնին ընդառաջ: Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հանրահավաքը նախաձեռնել են Արցախի ստորագրահավաքը նախաձեռնած երիտասարդները, որոնց Հայաստանում միացել եւ ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, որը 2 օրում մոտ 5 հազար ստորագրություն է հավաքել արդեն:
Հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու պահանջով է լինելու: Հանրահավաքը նաեւ մայիսյան հաղթանակների ոգով է կազմակերպվելու, լինելու են ելույթներ՝ դրան նվիրված:
Մեր տեղեկություններով՝ հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսվել են. չի բացառվում, որ այդ հանրահավաքին մասնակցեն նաեւ Արցախի իշխանությունները, ինչպես նաեւ ընդդիմությունը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում