|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Գյումրիի նախկին քաղաքապետ, ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանը Yerkir.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված լուրերը, թե իր որդին գազալցակայանի աշխատակիցներին ծեծի է ենթարկել:
«Այդ ազգանուններն ու անունները որ գրել են, նրա համար են գրել, որ հավանական է` նրանք ինձ են պաշտպանել, դրա համար էդպես են ասում: Դրանք իմ հարազատներն են, իմ մոտիկներն են, մեր տան տղերքն են»,- ասաց նա, ապա հավելեց. «Ով որ դա գրել է տվել, թող ինքն իր ախրանի մասին մտածի, թե ինչեր են կատարվում քաղաքում: Էդ այլանդակն ինչ եկավ, էս քաղաքը խառնեց իրար»:
Մեր պնդող հարցին` Ձեր որդին ոչ ոքի ծեծի չի՞ ենթարկել, Ղուկասյանը պատասխանեց. «Դա հիմարություն է, դրան չենք էլ ուզում արձագանքել»:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի ենթարկել աշխատակիցներին: