Փոխարժեքներ
19 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.56 |
EUR | ⚊ | € 428.21 |
RUB | ⚊ | ₽ 4.7705 |
GBP | ⚊ | £ 508.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր շարունակել է իր նախընտրական քարոզարշավը՝ գյումրեցիներին ներկայացնելով իր ծրագիրը։
«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ մեզ 300 հազարանոց Լենինական պետք չի, մեզ պետք է 10 հազարանոց գյուղաքաղաք: Այստեղ մեծերը կան, հիշում են, երիտասարդները հավանական է չեն հիշում, այդ թերթերը կան, ինձ մոտ է, ասում էր՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է ապրի մեկ միլիոն բնակչություն այս տարածաշրջանի վրա, այստեղ ավել պետք չէ, որ ապրեն․․․ Այսօր էլ սրանք՝ իրենց ձագերը, այնպես ուրախ են նայում մեզ, այնպես բարձրաձայն են խոսում, ոնց որ չգիտենք որտեղից են եկել ու ուր են գնում»,-գյումրեցիների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։