Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հրապարակը» գրում է. «Ռուսական քաղաքական շրջանակներում խոսվում է, որ Պուտինի այցից հետո, ըստ ամենայնի, Գյումրին դարձյալ կվերանվանվի Ալեքսանդրապոլ: Այդ մասին Պուտինը «մեժդու ստրոկ» կխոսի Սերժ Սարգսյանի հետ: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջքի պատրաստվող, Հայաստանն ամբողջովին ՀՕՊ համակարգի հովանոցով ծածկող, 102-րդ ռազմաբազան ընդլայնող ՌԴ նախագահի համար «սրտամոտ» է Ալեքսանդրապոլը, ոչ թե որ «չեկիստական» մենթալիտետով առաջնորդվող Պուտինը ցանկանում է այն վերջնականապես վերածել ռազմական պոլիգոնի, այլ որ ցանկանում է այդ «կողմերի» վրա կրկին արթնացնել Ռուսաստանի երբեմնի զորության ոգին: Հիշեցնենք, որ Հայաստանի՝ ՄՄ մտնելուց հետո Գյումրին դառնում է սահմանային քաղաք, այսպես ասած, ՄՄ-ի եւ ՆԱՏՕ-ի-Թուրքիայի միջեւ, եւ եթե այնպես ստացվի, որ բացվի հայ-թուրքական սահմանը, ապա սահմանն ուղիղ «մտնելու» է Գյումրի: Ընդ որում, հետաքրքիր է նաեւ, որ հայաստանյան երկրորդ էշելոնի կուսակցություններից մեկը փորձել է պապից, առավել ստույգ` «պապայից» ավելի կաթոլիկ լինել եւ Գյումրիի անվանափոխության հարցն ինքը բարձրացնել ու սկուտեղի վրա մատուցել Պուտինին՝ մինչ Հայաստան «մուտքը», սակայն վերջին պահին փոշմանել է: Ի դեպ, Գյումրին Ալեքսանդրապոլ է անվանվել 1838թ. ոչ թե կայսր Ալեքսանդրի անվամբ, այլ Նիկոլայ 1-ինն իր սիրելի կնոջ` մահացած Ալեքսանդրա Ֆյոդորովնայի անունով այն կոչել է Ալեքսանդրապոլ»:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։