|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել հասարակական-քաղաքական գործիչ Վարանդ Փափազյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Մեծ վշտով ընդունեցի ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի նախկին անդամ, «Ազդակ» պարբերականի նախկին տնօրեն Վարանդ Փափազյանի մահվան բոթը:
Մեր ժողովուրդը գիտի և բարձր է գնահատում Վարանդ Փափազյանի հայրենանվեր ջանքերն ու ազգանպաստ գործունեությունը: Արցախյան պատերազմի տարիներին նա կանգնեց արցախցիների կողքին և իր անուրանալի ավանդն ունեցավ ինչպես մեր ազգային-ազատագրական պայքարում, այնպես էլ պետականաշինության գործում:
Արցախին մատուցած ծառայությունների համար Վարանդ Փափազյանն արժանացել է պետական բարձր պարգևի՝ Արցախի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալի:
Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա կուսակից ընկերներին: Մաղթում եմ բոլորիդ տոկունություն ու ոգու կորով:
Կուսակցական վաստակաշատ գործչի, մտավորականի ու մեծ հայրենասերի հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»: