Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Հրապարակ»-ը գրում է․ Երևանի քաղաքապետարանի ոչ պրոֆեսիոնալ, դանդաղկոտ, բյուրոկրատական գործունեության արդյունքում, պարզվում է, տուժել է նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը։ Շատերը նկատած կլինեն, որ վերջին ամիսներին վերանորոգման նպատակով փակ էր Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետնամասում գտնվող այգին, իսկ շրջակա շենքերը քանդված էին։ Շատերը, հավանաբար, նկատած կլինեն, որ շինարարական աշխատանքների մասին ազդարարող տեղեկատվական պաստառ էր տեղադրվել, համաձայն որ՝ վերանորոգումն իրականացվում էր USAID կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ։
Սակայն օրեր առաջ պաստառի վրայից հանվել -ջնջվել են USAID-ի տարբերանշանները։ Խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանն այնքան է ձգձգել շինթույլտվության տրամադրման գործընթացը, որ վերանորոգումը չի արվել, իսկ Թրամփի` իշխանության գալուց հետո USAID-ն եւ նրա ծրագրերը փակվել են՝ կիսատ թողնելով նաեւ այս այգու կառուցումը։