|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Այսօր քրիստոնեական աշխարհի, մարդկության և Հայաստանի Հարության տոնն է, ինչպես գիտեք այսօր ինքնամաքրման այս իմ պայքարի փուլն ավարտվում է: Ուզում եմ երախտագիտություն հայտնել մեր համաքաղաքացիներին, ովքեր այս 21 օրվա ընթացքում եկան զորակցելու, օրհնելու գնահատելու, քննադատելու, խնդրելու և ընդհանրապես մեծ ուժ, լիցք տալու ինձ ու մեր ընտանիքին»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ից հացադուլ էր սկսել՝ պահանջելով Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը։
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Էջմիածնում հաղորդություն ստանալուց հետո Զատիկը կդիմավորի տանը, ընտանիքի հետ։ Այսօր նրա կողքին էին նաև ընտանիքի բոլոր անդամները: