|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
2025 թվականին ամերիկյան դոլարը համաշխարհային ֆինանսական համակարգում կկորցնի առաջատարի իր դիրքերը: Այսպիսի կանխատեսմամբ հանդես է եկել Համաշխարհային բանկը:
Փորձագետների կարծիքով՝ 15 տարի հետո ԱՄՆ դոլարի հետ հավասարի իրավունքով կմրցեն եվրոն ու չինական յուանը: Եվրոպական արժույթի հանրաճանաչությունը շատ բանով կախված կլինի Բրյուսելի՝ տնտեսական հիմնախնդիրներ լուծելու կարողությունից: Յուանի դերը կաճի երկարաժամկետ հեռանկարում:
Բացի դրանից` փորձագետները կանխատեսում են, որ 2025 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի կեսից ավելին կապահովեն աշխարհի վեց` զարգացող տնտեսություն ունեցող երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, ինչպես նաեւ Ինդոնեզիան եւ Հարավային Կորեան: Այդ գործընթացը կնպաստի աղքատ տնտեսությունների զարգացմանը:
Ինչ վերաբերում է մյուս զարգացող երկրներին, դրանց մեծ մասը, Համաշխարհային բանկի կարծիքով, արտաքին առեւտրում կօգտվի արտասահմանյան արժույթից: Այդ երկրների ազգային արժույթների փոխարժեքները կմնան անկայուն եւ մեծապես կախված կլինեն համաշխարհային տնտեսության վիճակից: