Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.3 |
EUR | ⚊ | € 421.78 |
RUB | ⚊ | ₽ 4.4041 |
GBP | ⚊ | £ 505.89 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․
«ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Արման Ղազարյանի հստակ հարցին, թե Վարդենիս խոշորացված համայնքում, որի բնակչության թիվը 40 հազար է, ինչու՞ չի գործում դիահերձարանը, Անահիտ Ավանեսյան (Anahit Avanesyan)ը հայտարարեց, որ լուծումը գտել են, պետությունը փոխհատուցում է տեփոխման հետ կապված ծախսերը, վերանորոգված ճանապարհներով 70 կմ դին բերելը հոգ չէ, նպատակահարմար չէ Վարդենիսում դիահերձարան ունենելը։ Ականջդ կանչի, Գնել Սանոսյան/Gnel Sanosyan, փաստորեն ասֆալտապատելով մարզի ճանապարհները, առողջապահական բարեփոխում էիր կատարում։
Անահիտ Ավանեսյան, դուք երևի չեք տիրապետում, որ
1․ Բոլոր դիերը տեղափոխվում են քննիչի որոշումով, այսինքն դիտարկվում են որպես դատա-բժշկական փորձաքննության ենթակա մահ, քանի որ օրենսդրորեն այլ կերպ չեն կարող մի բնակավայրից դին տեղափոխել այլ բնակավայր։ Այսինքն ձեր որոշմամբ դուք անարդյունավետ եք վատնում պետության ռեսուրսները։
2․ Ընդամենը վերջին 2 ամիսներին են դիակների տեղափոխումը անվճար դարձել, իսկ մինչ այդ Վարդենիսի Բկ-ի կողմից գանձվել է 20000 դրամ, կամ 1 կմ-ի համար 800 դրամ(կարող եք ուսումնասիրել Վարդենիսի Բկ-ի նախորդ տարիների գնացուցակները, որոնք հաստատվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետների կողմից)։
3․ Դիահերձումից հետո Մարտունուց դին Վարդենիս տեղափոխվում է բացառապես հարազատների ֆինանսական միջոցներով, որը մեծ ծախս է հանդիսանում հարազատների համար։
4․ Դիակի տեղափոխման սանիտարա-համաճարակային նորմերի մասին անգամ չեմ էլ խոսում, նույն շտապ օգնության բրիգադը ծառայում է և որպես դիակ տեղափոխող, և հիվանդ տեղափոխող։
5․ Խնդրի բարոյական կողմեին չեմ անդրադառնում, քանի որ իմաստ չունի․․․․․․
Հ․ Գ․ Մանիպուլյացիան և պոպուլիզմը վերջ ունի՞»: