|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հակադարձել է ԵՄ ստեղծման նպատակների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ԵՄ-ն հիմնել են նրա համար, որպեսզի միությունը «օգտագործի ԱՄՆ-ին՝ իր շահերի համար»։
«ԵՄ-ն ստեղծել են նրա համար, որ միության անդամների միջև պատերազմներ չլինեն, և պատերազմներ իրոք չեն եղել»,- CBS հեռուտաալիքի եթերում ասել է Կալլասը՝ հավելելով, որ իրեն զարմացրել են Թրամփի խոսքերը
Կալլասը նշել է նաև, որ Թրամփի խոսքերը վկայում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև լարվածության առկայության մասին։