|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Բաքվի բանտում խոշտանգվող Ռուբեն Վարդանյանին ու մյուս հայ գերիներին ազատելու պահանջով երևանյան այսօրվա ակցիաների ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «մեծ մարդասիրություն են դրսևորել»՝ 2023-ին թույլ տալով, որ 10 հազար արցախցի զինվորական դուրս գա ԼՂ-ից։
Այս մասին խոսել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը։
Հաջիզադեն նշել է, թե Ադրբեջանը ազատ է արձակել ավելի քան 200 հայ գերիների՝ չմտաբերելով, որ գերիների վերադարձի բազմաթիվ պայմանավորվածություններ խախտվել են։
Բաքվից հիշեցրել են, որ արցախցի որոշ զինվորականներ ՀՀ գնալուց հետո ձերբակալվել և հարցաքննվել են Հայաստանի իշխանությունների կողմից:
«Հայաստանի ԱԳՆ-ին հիշեցնենք նաև, որ 2023 թվականին Ադրբեջանը ևս մեկ մեծ ժեստ արեց՝ թույլ տալով հայկական զինված խմբավորումների ավելի քան 10000 անդամների վայր դնեն զենքերը և լքեն տարածքները»,-նշել է Հաջիզադեն։