|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի, ՀՀ Ազգային ակադեմիայի եւ Եվրոպական համալսարանի` խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ փետրվարի 26-ին հանդիպել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
Ողջունելով երիտասարդներին` պատգամավորը, մասնավորպես, նշել է` խորհրդարանը մի հարթակ է, որտեղ ընդդիմությունը կարողանում է բարձրաձայնել խնդիրները եւ արձագանքել մեր երկրում կատարվող իրադարձություններին:
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Լեւոն Քոչարյանը պատասխանել է ուսանողների տարաբնույթ հարցերին: Դրանցից որոշները վերաբերել են մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ներքաղաքական խնդիրներին, Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցին: