կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-14 14:57
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հանձնումը կանխելու մի ճանապարհ կա՝ սրանց հեռացնելը, մենք վստահաբար հասնելու ենք դրան․ Սաղաթելյան

Ակնհայտ է, որ այս իշխանությունը հանրությանը խաբել է բոլոր ոլորտներում․ մարդիկ ամեն օր ապրում են ավելի վատ, անվտանգությունն ու բարեկեցությունը ձախողել են, երջանկություն են խոստացել, բայց բերել են մահ, խոստացել են խոսքի ազատություն, բայց տեսնում ենք՝ ինչ է կատարվում, խոստացել են արդարադատություն, բայց կալանքի են տանում իրենց ցանկությունները չկատարած դատավորներին՝ ըստ  Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսում՝ պատասխանելով իշխանության գալուց հետո անելիքի մասին հարցին։

«Այն բոլոր խոստումները, որ նրանք տվել են մարդկանց 2018 թ-ին և չեն կատարել՝ մենք նաև այդ խոստումներն ենք իրականացնելու»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, նշեց նա, վերջ դնենք պառակտվածությանը և համախմբենք հայ ժողովրդի ներուժը։

Մենք կախարդական փայտիկ չենք խոստանում, ասաց Իշխան Սաղաթելյանը, կովերի կաթնատվության բարձրացում չենք խոստանում՝ ինչպես նրանք, բայց հայ գյուղացուն ասում ենք, որ քո կողքին կանգնելու ենք։

Համատարած անբանություն, անկարողություն, դիլետանտ մարդկանց խումբ է, որը երկիրը տանում է անդունդ․ այս բոլոր սխալները պետք է ուղղվեն։

Արցախի հանձնումը կանխելու մի ճանապարհ կա՝ սրանց հեռացնելը, նշեց Իշխան Սաղաթելյանը, իրենք վստահաբար հասնելու ենք դրան։ Փաշինյանի հետ որևէ պայմանավորվություն մեր ժողովրդի անունից՝ հայտարարելու են առոչինչ։

«Չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանին և Թուրքիայի պատերազմ ենք հայտարարելու և չենք բանակցելու,  բայց բանակցելու ենք մեր օրակարգով, ոչ թե նրանց ուզածով»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրանց խաղաղության օրակարգը պատերազմի օրակարգ է, հայտարարեց Սաղաթելյանը,  և մեր ժողովուրդը դա մերժելու է։

Պառակտվածության հարց ընդհանրապես չկա, վստահեցրեց նա, ընդհակառակը կա լայն համախմբում, որովհետև Դիմադրության շարժումը համախմբվել է գաղափարի շուրջ, ոչ թե անհատի կամ կուսակցության։

Մանրամասն՝ տեսանյութում․