Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախազգուշացրել է, որ Ռուսաստանը «փորձում է ապակայունացնել» դաշինքը և կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամներին ավելացնել պաշտպանական ծախսերը՝ գերազանցելով ՀՆԱ-ի 2%-ի ընդհանուր նպատակը: Այն սահմանվել է 10 տարի առաջ և այժմ համարվում է չափազանց ցածր՝ նոր մարտահրավերների պատճառով:
Այս մասին Ռյուտեն հայտարարել է Լիսաբոն կատարած այցի ժամանակ Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ռուսաստանի սպառնալիքը կարող է հեռավոր թվալ, բայց թույլ տվեք հավաստիացնել, որ դա այդպես չէ, ռուսական նավերն ու հեռահար ռմբակոծիչները սպառնում են Պորտուգալիայի ափերին»,- ասել է նա։
Պորտուգալիան Ռուտեին վստահեցրել է, որ մտադիր է մինչև 2029 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում էր, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է երկուսուկես անգամ ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա։
Պաշտպանական ծրագրերի ֆինանսավորման հարցը կբարձրացվի ամռանը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։