կարևոր
817 դիտում, 1 օր առաջ - 2025-01-27 10:12
Քաղաքական

Հայ պատմաբաններ, հայ գիտնականներ՝ խոսեք, մի՛ լռեք․ մեր լռությունն ու հաշտվելը ինքնասպանական է․ Գալստյան

Հայ պատմաբաններ, հայ գիտնականներ՝ խոսեք, մի՛ լռեք․ մեր լռությունն ու հաշտվելը ինքնասպանական է․ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմել է հայ պատմաբաններին ու գիտնականներին։

«Հայ պատմաբաններ, հայ գիտնականներ՝ ԽՈՍԵ՜՜՜Ք, ՄԻ՜ ԼՌԵՔ։

Ադրբեջանի ու Թուրքիայի պատմաբանները երեկվա դավաճանական հայտարարությունից էյֆորեայի մեջ են ընկել։

Դուք ասելիք չունե՞ք․ մեր ինքնությունն են ՋՆՋՈՒՄ, ձեր վաստակը, մեր ԱՊԱԳԱՆ՝ իբրև պետականություն և հավաքականություն։

Հասկանում եմ՝ անհեթեթությանն ու մառազմին գիտությամբ դժվար է պատասխանել,, բայց սա է իրականությունը․․․

Մեր լռությունն ու հաշտվելը ինքնասպանական է!!!!!!»։