|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Հյուսիս» խմբավորման ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Սումիի մարզի Վեսելովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Բացի այդ, Կուրսկի մարզի Գորնալ, Գուևո և Օլեշնյա բնակավայրերի շրջաններում ջախջախվել են ուկրաինական հինգ բրիգադների կազմավորումները։ Ավիացիան և հրետանին խոցել են ողջ կենդանի ուժն ու տեխնիկան նույն բնակավայրերի, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզի 20 բնակավայրերի շրջանում։
Ռուսաստանի ՊՆ-ում ընդգծել են, որ ռուսական զորքերը շարունակում են ջախջախել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները Կուրսկի մարզի տարածքում:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։