|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ-ին կոչ է արել շարունակել Ուկրաինային զենքի մատակարարումները, իսկ Եվրոպան կվճարի դրա համար։ Այս մասին նա ասել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում։
Մարկ Ռյուտեն, ըստ Reuters-ի, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ավելի շատ ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում, ավելացնի պաշտպանական արտադրությունը և ավելի մեծ ծախսեր ստանձնի Ուկրաինային օգնելու համար։
«Ուկրաինայի հարցում մեզ հարկավոր է, որ ԱՄՆ-ն նույնպես ներգրավված մնա», - ասել է Ռյուտեն։
«Եթե (խմբ.՝ ԱՄՆ նախագահ) Թրամփի այս նոր վարչակազմը պատրաստ է շարունակել մատակարարումներն Ուկրաինային իր պաշտպանական արդյունաբերության բազայից, ապա հաշիվը կվճարեն եվրոպացիները, ես լիովին համոզված եմ դրանում. մենք պետք է պատրաստ լինենք դա անել», - հավելել է նա։
Ռյուտեն նաև կոչ է արել ավելի շատ օգնություն տրամադրել Ուկրաինային և թույլ չտալ, որ Ռուսաստանը հաղթի։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեկնաբանություններին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Եվրամիությունը պետք է ավելին անի Ուկրաինային աջակցելու համար: