Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Նոյեմբերի 4-ին Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հայտարարել է, որ, չնայած տարածաշրջանում և ամբողջ աշխարհում համաճարակի ստեղծած կրիտիկական իրավիճակին, ԵԱՏՄ-ի հետ Իրանի ապրանքաշրջանառությունը շարունակաբար աճում է: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:
Կազմակերպության զեկույցի համաձայն՝ ԵԱՏՄ-ի հետ Իրանի ապրանքաշրջանառությունն աճել է մինչև 2 միլիարդ դոլար՝ ցույց տալով 2% աճ 2020-ի վերջին ութ ամիսներին՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
ԵԱՏՄ հանձնաժողովը հաղորդել է, որ ապրանքաշրջանառության աճը պայմանավորված է 230 միլիոն դոլար գումարի չափով գյուղատնտեսական ապրանքների ներկրմամբ: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի հումքը ԵԱՏՄ-ից Իրան արտահանման առաջին հորիզոնականում են (939 մլն դոլար), ինչը կազմում է երկիր արտահանման ընդհանուր ծավալի 80%-ը:
Իր հերթին, Իրանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ կազմել է 575 միլիոն դոլար՝ շնորհիվ այնպիսի ապրանքների, ինչպիսիք են մրգերն ու չրերը: