կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-11 18:01
Աշխարհ

«Գազպրոմն» ու Վրաստանը պայմանավորվել են դեպի ՀՀ գազի տարանցման համար վճարումների մասին

«Գազպրոմն» ու Վրաստանը պայմանավորվել են դեպի ՀՀ գազի տարանցման համար վճարումների մասին

Վրացական կողմն ու ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը համաձայնության են եկել, որով Վրաստանը դրամական փոխհատուցում կստանա Հայաստան առաքվող ռուսական գազի տարանցման համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ «Գազպրոմ էքսպորտը» հայտնել էր, որ փաթեթային առաջարկ է ներկայացրել Վրաստանին դեպի ՀՀ ռուսական գազի տարանցման և Վրաստանին գազի մատակարարման վերաբերյալ:

«Գազպրոմ էքսպորտի» հետ բանակցությունների մի քանի փուլերի արդյունքում, հաշվի առնելով հանգամանքները, մենք կարողացանք համաձայնեցնել օպտիմալ առաջարկը: Կառավարությունը քննարկել է առաջարկն ու որոշել է ձևակերպել համաձայնությունը: Ըստ պայմանագրի, Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից չի աճում, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է անցում ֆինանսական վճարման դեպի Հայաստան գազի տարանցման դիմաց: Ինչ վերաբերում է տարանցման համար գնագոյացմանը, ապա գինը ամենաբարձրներից մեկը կլինի Եվրոպայի երկրներում»,-հայտարարել է Կալաձեն լրագրողներին հունվարի 11-ի կառավարության նիստից հետո:

Ըստ Կալաձեի, պայմանագիրը կնքվելու է 2 տարով և անհրաժեշտության դեպքում, սեզոնային դեֆիցիտի պայմաններում, Վրաստանը կկարողանա գազի լրացուցիչ ծավալներ ստանալ նվազ գնով` 185 դոլարով 215-ի փոխարեն: Մինչ այդ համաձայնագրերը կնքվում էին 1 տարով:

«Պայմանագիրը կարճաժամկետ է` 2-ամյա, սակայն առաջին տարվա ընթացքում հումքով վճարելու եղանակը մասնակիորեն կպահպանվի, իսկ հետո կշարունակվի արդեն ֆինանսական վճարի ձևով, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում»,-հավելել է Կալաձեն: