|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության բանակցությունները «Գազպրոմ»-ի հետ Վրաստանի տարածքով Հայաստան գազի փոխադրման վերաբերյալ ավարտվել են: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն. տեղեկացնում է Спутник-Грузия-ն:
Վերջին անգամ Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանագիր է կնքել 2017-ի հունվարին, որի ժամկետը սպառվել է 2018-ի դեկտեմբերի 31-ին:
«Բանակցությունները փաստացի ավարտված են: Ցանկանում եմ հիշեցնել` ինչ սկզբունքներ է կարևորել բանակցությունների ժամանակ նախարարությունը: Առաջինը` մեր էներգակախվածությունը, իսկ երկրորդը`այդ պայմանագրում մեր դիրքերի բարելավումը: Բանակցություններն ավարտվել են` այդ սկզբունքները հաշվի առնելով»,- ասել է Բախտաձեն:
Նրա խոսքով` պայմանագրի մանրամասները հայտնի կլինեն, երբ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարությամբ հանդես գա: