կարևոր
439 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 21:55
Քաղաքական

Առավոտյան ՏԻՄ ընտրությունների ազատ անցկացման մասին է խոսում, ցերեկը՝ թիրախավորում առաջադրված ընդդիմադիր թեկնածուի կնոջը․ Աբրահամյան

Առավոտյան ՏԻՄ ընտրությունների ազատ անցկացման մասին է խոսում, ցերեկը՝ թիրախավորում առաջադրված ընդդիմադիր թեկնածուի կնոջը․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Առավոտյան ՏԻՄ ընտրությունների ազատ անցկացման մասին է խոսում, ցերեկը՝ թիրախավորում առաջադրված ընդդիմադիր թեկնածուի կնոջը, երեկոյան՝ բուն նպատակին կենտրոնանում՝ անոնսում ՏԻՄ ընտրությունների համատեքստում նախապատրաստվող իշխանական բռնաճնշումների մասին։

Ինչո՞ւ մարդիկ չե՞ն հասկանում, չգիտե՞ն, թե ՏԻՄ ընտրություններում ոնց եք շարժվում, մարդկանց ոնց եք ահաբեկում, իշխանության տեսակետները չկիսողների հետ ինչ խաղի կանոններով եք շարժվում։

Ձեր ընտրական մեթոդներն ու ձեր իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում, որովհետև նույնիսկ ձեր արտաքին հովանավորները չեն կարողանում քողարկել բռնաճնշումների այն հսկա զինանոցը, որը կիրառել ու կիրառում եք ընտրությունների տարբեր մակարդակներում»։