|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին, ասել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշելով, որ դեկտեմբերի 27-ին այդ պահանջները պաշտոնապես փոխանցվել են ռուսական կողմին, Ալիրը ասել է. «Որոնք էին դրանք էին դրանք։ Նախ՝ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդ՝ պետք է ընդունի իր մեղքը։ Երրորդը՝ մեղավորները պետք է պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն, փոխհատուցում տրվի ադրբեջանական պետությանը և տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին։ Սրանք մեր պայմաններն են: Դրանցից առաջինն արդեն արվել էր երեկ։ Հուսով եմ, որ մեր մյուս պայմանները կընդունվեն։ Այս բոլոր պայմանները գործում են: Այստեղ ոչ մի արտառոց պահանջ կամ խնդիր չկա, սա հիմնված է միջազգային փորձի և մարդկային նորմալ վարքագծի սկզբունքների վրա»։