կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-17 23:11
Իրավական

ՔԿՀ ծառայողը մեղադրյալից խոշոր չափի գումար է հափշտակել. ՀՔԾ

ՔԿՀ ծառայողը մեղադրյալից խոշոր չափի գումար է հափշտակել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք էառաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Երևան-կենտրոն»քրեակատարողական հիմնարկի ծառայող Էմիլ Ս.-ին` պաշտոնեական դիրքն օգտագործելով` իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սուրեն Ե.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքիվարչության ձերբակալվածների պահման վայրից 2015թ. մարտի 20-ին տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-կենտրոն»քրեակատարողական  հիմնարկ և նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, հիշյալ հիմնարկի անվտանգությանապահովման ստորաբաժանման ծառայողների կողմից կատարվել է Սուրեն Ե.-ի անձնական խուզարկությունը, որիվերաբերյալ նույն ստորաբաժանման պատասխանատու Էմիլ Ս.-ն կազմել է արձանագրություն` դրա մեջ նշելով, որվերջինիս մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի` ընդհանուր 896 հազ. ՀՀ դրամի գույք և գումար:

Հայտնաբերված  գույքն ու գումարը  Էմիլ Ս.-ն վերցրել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկի հերթապահմաս, որից հետո Սուրեն Ե.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվածը, օրենքով սահմանված կարգով, չիհանձնել պատասխանատու պահպանության, և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացման եղանակովհափշտակել է իր վստահությանը հանձնված Սուրեն Ե.-ին պատկանող խոշոր չափերով ընդհանուր` 896 հազ. ՀՀ դրամի գույքն ու գումարը:

Էմիլ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին և 3-րդ կետերով, ևվերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն