Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախկին նախագահի վարչակազմի շուրջ սկանդալ է հասունանում: Պարզվել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավար Բիլ Քլինթոնը և նրա կինը` Հիլարին, իրենց 8-ամյա իշխանության ընթացքում ոչ միայն չեն կարողացել խնայողություններ անել, այլև նախագահի նստավայրը թողել են` պարտքերի տակ կքած: Այս մասին հայտնում է dni.ru-ն:
«Մենք թողեցինք Սպիտակ տունը ոչ միայն առանց փողի, այլև պարտքերի մեջ: Իսկ երբ մենք այնտեղ հայտնվեցինք, մենք նույնպես փող չունեինք և պայքարում էինք ամեն մի գրոշի համար, որպեսզի կարողանայինք մարել տան համար վերցված վարկը և վճարել Չելսիի (Քլինթոնների դուստրը) ուսման վարձը: Գիտեք, դա հեշտ չէ»,- АВС հեռուստաընկերությանը պատմել է Հիլարի Քլինթոնը:
Նախկին պետքարտուղար Քլինթոնը հիշել է իրենց ընտանիքի ֆինանսական դժվարությունների մասին`պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ ամուսիններն այժմ միլիոնավոր դոլարների հոնարարներ են ստանում հրապարակային ելույթների համար: Կարճ միջոցառմանը մասնակցելու համար Հիլարի Քլինթոնի միջին վարձատրությունն այժմ կազմում է 200 հազար դոլար: Քլինթոնը նշել է, որ հաճախ անվճար է ելույթ ունեցել: