Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աշխարհում մնացած միակ դաշինքն է, որը է ծանրաբեռնված է «պարտավորություններով» և կոշտ գաղափարական կաղապարներով, գրում է «Коммерсантъ»-ը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը Հյուսիսատլանտյան դաշինքն «բացահայտ անախրոնիզմ» է անվանել:
«Այսօր աշխարհում մնացել է մեկ դաշինք՝ եռակցված, այսպես կոչված, պարտադիր կանոններով, գաղափարական կոշտ դոգմաներով և կաղապարներով։ Դա Հյուսիսատլանտյան դաշինքն է, որը, չդադարեցնելով ընդլայնումը դեպի արևելյան Եվրոպա, այժմ փորձում է իր մոտեցումները տարածել աշխարհի այլ տարածքների վրա՝ խախտելով սեփական կանոնադրական փաստաթղթերը»,-նշել է Պուտինը՝ ելույթ ունենալով Սոչիի Վալդայ բանավեճի խորհրդաժողովում։
Ըստ ՌԴ նախագահի՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դաշինքը սկսեց «կործանարար դեր» խաղալ, քանի որ ՆԱՏՕ-ի գոյության իմաստը վերացավ։
Պուտինը նշել է, որ այս դաշինքի օգնությամբ Եվրոպան փորձում է «տարածել իր մոտեցումներն աշխարհի այլ տարածքներում՝ խախտելով սեփական կանոնադրության փաստաթղթերը»։
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) ստեղծվել է 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում անցկացված համաժողովում։ Դաշինքի հիմնական նպատակը նշվում է դաշինքի անդամների «ազատության և անվտանգության ապահովումը»՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։