Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Գոյ» թատրոնը փաստացի շարունակվող ապօրինությունների և իրավունքների խախտումներ վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«2024թ․ նոյեմբերի 4-ին «Գոյ» թատրոնը պետք է սկսեր իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:
«Գոյ» թատրոնի շահերի պաշտպան Կարո Ասատրյանը և «Գոյ» թատրոնի անձնակազմը 2024թ․ նոյեմբերի 4-ին ժամը 11:00-ին մոտեցավ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, որպեսզի վերջինիս տնօրենին ներկայացնի պահանջ՝ «Դադարեցնել գույքի ապօրինի օգտագործումը և չխոչընդոտել «Գոյ» թատրոնի աշխատակիցների մուտքը թատրոնի տարածք:
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը ընդունեց միայն ԶԼՄ-ներին և «Գոյ» թատրոնի երկու ներկայացուցչի:
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը առանց լսելու «հյուրերի»՝ «Գոյ» թատրոնի անձնակազմի գալու նպատակը և պահանջը, օգտվելով մեծաթիվ տեսախցիկների և լրագրողների ներկայությունից իրեն իրավունք վերապահեց հանդես գալ մամլո ասուլիսի ֆորմատով, այնինչ «Գոյ» թատրոնի անձնակազմը եկել էր հստակ պահանջով: Չտրվելով սադրանքներին` «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները դուրս եկան այդ հանդիպման սրահից:
Ինչ վերաբերվում է ՀՀ արդարադատության կողմից ի պատասխան 2024թ.-ի հոկտեմբերի 30-ի մեր գրությանը, պարզաբանենք՝
Արդարադատության նախարարությունն իր գրության մեջ, հղում անելով օրենքի դրույթները, վկայակոչել է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում չէ մեկնաբանել դատական վճռի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատականներ տալը, միևնույն ժամանակ ասում է, որ «...պարտավոր չէ որևէ բացատրություն տալ. պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել, վնասել դատարանի կամ դատավորի անկախությանը...»:
Արդարադատության նախարարությունն, իր կողմից վերը նշված հանգամանքները շրջանցելով, այնուամենայնիվ մեկնաբանման կարգով անդրադարձել է բարձրացված հարցին:
Մեջբերում ենք՝ «...Հարկ է նշել, որ «Datalex» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ քննարկվող դեպքում գործով հայցվորների կողմից ներկայացվել է ճանաչման հայց»:
Փաստ է, որ Արդարադատության նախարարությունը չի ծանոթացել դատական գործի նյութերին և հղում անելով «Datalex» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությանը, հիմք ընդունելով այն ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅՑԸ, որը դատարանը հետ է վերադարձրել, իսկ մեր կողմից վերադարձված հայցադիմումը շտկվել է՝ ՊԱՀԱՆՋԸ փոխվել և նորից ներկայացվել, արդեն որպես ՎԻՃԱՐԿՄԱՆ ՀԱՅՑ:
Վերադառնալով Արդարադատության նախարարության մեկնաբանությանը` պետք է արձանագրենք, որ հստակ փաստված է՝ «Վարչական դատավարության օրենսգրքի ուժով վարչական ակտի կասեցումն օրենքի ուժով կասեցվում է միայն ՎԻՃԱՐԿՄԱՆ ՀԱՅՑԻ ներկայացման պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն»:
Ելնելով վերոգրյալից` այն է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն, պետք է կասեցվի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից գույքը տնօրինելու, տիրապետելու, և օգտագործելու իրավունքը, քանի որ թիվ ՎԴ/2195/05/24 Վարչական գործի պահանջը բխում է ՎԻՃԱՐԿՄԱՆ ՀԱՅՑԻ տրամաբանությունից:
Այսօր էլ ևս Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի կողմից փաստացի շարունակվում է ապօրինություններ և իրավունքի խախտումներ։
Մենք հորդորում ենք՝
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն դադարեցնել անօրինությունը և հետևողական ենք լինելու մեր խախտված իրավունքների պաշտպանության գործընթացին:
կցված են՝
1) Արդարադատության նախարարության գրությունը
2) Վարչական դատարանի որոշումը՝ Հայցադիմումը վերադարձնելու մասին
3) Վարչական դատարանի որոշումը՝ Հայցադիմումը վարույթ ընդունելու, երրորդ անձ ներգրավելու և ապացույց պահանջելու մասին
4) Վարչական դատարանի որոշումը՝ Երրորդ անձ ներգրավելու մասին»: