կարևոր
2068 դիտում, 1 ամիս առաջ - 2024-11-05 11:11
Հասարակություն

Ագրարայինի խորհրդի անտարբերությունն ու մասնաշենքի հանձնումը

Ագրարայինի խորհրդի անտարբերությունն ու մասնաշենքի հանձնումը

Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի խումբ աշխատակիցներ դիմել էին հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանին և հոգաբարձուների խորհրդի անդամներին անհապաղ հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրելու և երկրորդ մասնաշենքի հանձնման հարցը քննարկելու առաջարկությամբ: Մինչ այդ նրանք դիմել էին ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին ռեկտորատի և գիտական խորհրդի ընդլայնված նիստ հրավիրելու պահանջով, որը այդպես էլ մնաց անարձագանք:

Զարմանալիորեն աշխատակիցների պահանջը անարձագանք թողեց նաև հոգաբարձուների խորհուրդը, որի 50 տոկոսը նույն համալսարանի դասախոսներ և ուսանողներն են:

Yerkir.am-ը ներկայացնում է այդ անձանց ցուցակը՝

1. Աղավարդ Խաչատրյան

2. Վիկտոր Աբրահամյան

3. Նունե Սիմոնյան

4. Գուրգեն Եղիազարյան

5. Սերյոժա Երիցյան

6. Թոռնիկ Ալիյան

7. Արմեն Սոլոմոնյան

8. Սարե Գալստյան

9. Գագիկ Գրիգորյան

10. Արմեն Օզմանյան

Հիշեցնենք, որ այս անտարբերության արդյունքում հոկտեմբերի 31-ին կառավարությունը այդ տարածքը հանձնեց ֆրանսիական համալսարանին: