կարևոր
2122 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-06 15:26
Քաղաքական

Անտարբերությունն ու անգործությունը երեխաների կյանք է արժենում․ Գառնիկ Դանիելյան

Անտարբերությունն ու անգործությունը երեխաների կյանք է արժենում․ Գառնիկ Դանիելյան

«Ցավով տեղեկացա, որ Սուրենավանում թափառող կենդանիների հարձակումից 7-ամյա երեխա է մահացե», - հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Ցավակցում եմ տղայի հարազատներին։ Ցավոք, վերջին շրջանում թափառող կենդանիների թիրախում հաճախ երեխաներն են։

Պատգամավորական գործունեության շրջանակներում բազմիցս բարձրաձայնել եմ, որ պետությունը պետք է ձեռնարկի հրատապ միջոցներ՝ թափառող կենդանիների հարձակումները կանխելու ուղղությամբ։

Խնդրի կապակցությամբ բազմաթիվ գրություններ եմ ուղարկել պատկան մարմիններին, արել հստակ առաջարկներ։

Ինչու՞ մայրաքաղաքում և ՀՀ տարբեր համայնքներում չեն կառուցվում թափառող կենդանիների համար նախատեսված կացարաններ։ Ինչու՞ ստերջացումն իր արդյունքը չի տալիս։ Ինչու՞ չեք ձեռնարկում միջոցառումներ, որոնք կկանխեն թափառող կենդանիների հարձակումները՝ բացառելով մահվան դեպքերը։ Քաղաքացին այստե՞ղ էլ է անպաշտպան։

Անտարբերությունն ու անգործությունն այլևս անթույլատրելի են․ գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Յուրաքանչյուր նման դեպք ձեր մեղքով է, ձեր անգործության հետևանքը»։