Փոխարժեքներ
01 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Մոսկվան անբացատրելի երևույթներ է արձանագրել Մոլդովայում կայացած եվրաինտեգրման հանրաքվեի ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դե, ես չգիտեմ՝ եղե՞լ են ուղիղ մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին՝ ընտրություններին միջամտելու համար։ Ռուսաստանը չի միջամտում Մոլդովայի նախընտրական քարոզարշավին։ Միաժամանակ մենք հետևում ենք, թե ինչպես են այնտեղ զարգանում իրադարձությունները։ Առնվազն անցած հանրաքվեի ընթացքում շատ անբացատրելի բաներ ենք տեսնում ընտրական տեխնոլոգիաների տեսանկյունից», - ասել Է Պեսկովը լրագրողներին ։