|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Հունվարի 13-ին՝ ժամը 18:15-ին, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետեւանքով առաջնագծում զոհված մեր հերոսների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։
«Եռաբլուրում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն եւ կհնչեն շարականներ։
Բոլորս հավաքվենք եւ մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի»,- գրել է նա։